Շիրակի մարզում ՊՆ ծառայողը Mitsubishi Pajero-ով վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: