ՀՀ սուվերեն օդային տարածքից օգտվող Ադրբեջանը վերջին մարտական գործողությունների ժամանակ թռիչք է կատարել և օդանավից նկարահանումներ արել․ Ճաղարյան
Հայաստանն իր օդային տարածքում միակ սուվերենն է և ինքն է որոշում՝ թույլ տալ մտնել իր տարածք, թե ոչ, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայով և իր իսկ ընդունած օրենսդրական կարգավորումներով ամրագրված բոլոր իրավունքներն ունի՝ Ադրբեջանին արգելելու օգտվել իր օդային տարածքից, սակայն չի անում դա։
Հակոբ Ճաղարյանը, մասնավորապես, հղում է արել միջազգային քաղաքացիական ավիացիայի հիմնադիր փաստաթուղթ Չիկագոյի կոնվենցիային, 2003 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշմանը՝ օդային տարածքի կազմակերպման կարգի մասին, ինչպես նաև «ՀՀ ավիացիայի մասին» օրենքին, որոնք հստակ ընդգծում են Հայաստանի իրավունքներն իր սուվերեն օդային տարածքում։
Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը, լինելով Չիկագոյի կոնվենցիայի անդամ, ստորագրել է համապատասխան հոդված, որն արգելում է իր օդային տարածք մուտք գործած քաղաքացիական օդանավերի խոցումը, բայց թույլատրում է դրանց հարկադրաբար վայրէջքի ենթարկելը։ Այս հոդվածի՝ գործնականում իրագործումը կարևոր էր հատկապես Սյունիքում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, երբ ադրբեջանական ինքնաթիռներն ազատ օգտագործում էին ՀՀ օդային տարածքը՝ թռիչքներ կատարելով հենց մարտական գործողությունների տարածքով։
«Մենք Ադրբեջանի օդային տարածքը չենք օգտագործում, Ադրբեջանը մեր օդային տարածքն օգտագործում է։ Մեր օդային տարածքն օգտագործելու համար մենք սահմանափակումներ, հատուկ երթուղիներ չենք դնում։ Նրանք մարտական գործողությունների ժամանակ թռիչք են կատարում հենց այդ տարածքով, և օդանավից նկարահանում են Սիսիանի օդանավակայանը, ներքևում կատարվող մարտական գործողությունների տարածքը, տեղադրում են համացանցում»,-ասել է Հակոբ Ճաղարյանը՝ ավելացնելով, որ համացանցում անձամբ է հանդիպել այդպիսի նյութերի։
Հայաստանը, նրա խոսքով, բոլոր իրավունքներն ուներ պահանջելու՝ ադրբեջանական օդանավի թռիչքը կազմակերպել այլ երթուղով՝ հեռու մարտական գործողությունների, ՀՕՊ տեղակայման վայրից, սակայն դա չի արել։
«Թռիչքների թույլտվությունը և իմ նշած փաստաթուղթը օդային տարածքի կազմակերպման կարգի մասին, նախատեսում է մի շարք միջոցառումներ։ Այդ միջոցառումների մասնակից պետք է լինեն և՛ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ արտաքին գործերի նախարարությունը։ Նշանակում է, որ պաշտպանության նախարարության կամ կառավարության կողմից նրանց թույլատրված է թռիչքներ կատարել հենց իրենց նախընտրած օդային երթուղիներով»,-եզրակացրել է Հակոբ Ճաղարյանը։
Այն պարագայում, երբ մարտական գործողությունների ժամանակ դեպի Նախիջևան ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռը նկատվել է նաև Սիրիայի տարածքում, Հայաստանն, ըստ Հակոբ Ճաղարյանի, կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ ինքնաթիռը նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել։
«Մենք կարող էինք կասկածներ հայտնել այդ փաստի գոյության մասին և ստիպել նրանց վայրէջք կատարել Հայաստանում»,-նշել է Ճաղարյանը։
Եթե դա չի արվում, իսկ Ադրբեջանն ազատ օգտվում է Հայաստանի օդային տարածքից, ապա եզրակացությունը, ըստ նրա, հետևյալն է․ «Կամ ադրբեջանական իշխանությունները թքած ունեն հայկական իշխանությունների կարծիքի վրա և անում են այն, ինչ ուզում են, կամ դա պայմանավորվածության հետևանք է»։

Աղբյուրը՝ aysor.am