Քաղաքական

24.11.2021 13:56


Գուցե Եռաբլուրի եռագույնների եռապատկումը Փաշինյանի համար հպարտության առիթ է, քանզի նրա տրամաբանությամբ՝ մեր հաղթանակը մեր պարտության մեջ է

Գուցե Եռաբլուրի եռագույնների եռապատկումը Փաշինյանի համար հպարտության առիթ է, քանզի նրա տրամաբանությամբ՝ մեր հաղթանակը մեր պարտության մեջ է

Երեկվա ասուլիսը դեմագոգիայի, անամոթության և լկտիության հերթական դրսևորումն էր։ Ասում է, թե իր վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից ազատել է, Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ:

Նախ ընդգծենք, որ քննադատությունը հնչել է, ոչ թե պաշտպանելով Հայաստանի դրոշը գետնին գցելը, այլ դատապարտելով վարչապետի լիազորությունների գերազանցումը, քանզի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու որևէ իրավասություն նա չունի։

Եվ հետո, փաստորեն Փաշինյանի համար մեծ հարված չի եղել, երբ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին պարապության գրկում հայտնված չսափրված զանգվածը Հայաստանի դրոշը փռել էր ավտոմեքենաներին և դրա վրա բլոտ էր խաղում։ Նրա համար հարված չի եղել, երբ Կանադայի վարչապետին եռագույնը խորհրդանշող գույներով գոլպա էր նվիրում և երկուսով սելֆի էին անում՝ հպարտութամբ ցուցադրելով, թե ինչպես են ոտնատակ տալիս մեր եռագույնը։ Նրա համար հարված չի եղել, երբ իր իսկ հանձնած տարածքներում թշնամին գետնին էր տապալում Հայաստանի ու Արցախի դրոշները ու սմբակներով կոխկրտում դրանք։ Նրա համար անգամ հարված չի եղել, որ Եռաբլուրը պարզապես ծածկվել է եռագույն դրոշներով՝ իր անգրագետ ու տհաս քաղաքականության և քայլերի հետևանքով։ Ավելին, գուցե Եռաբլուրի եռագույնների եռապատկումը Փաշինյանի համար հպարտության առիթ է, քանզի նրա տրամաբանությամբ՝ մեր հաղթանակը մեր պարտության մեջ է։

Փաշինյանը Հայաստանի և Արցախի գլխին դավադիր պատերազմ բերած և Հայաստանն ու Արցախը ստորացուցիչ պարտության տարած ղեկավար է, ով հիմա լուծում է մեկ խնդիր՝ փրփուրներից կախվելով պահպանել սեփական իշխանությունը։

Հայաստանին պարտված ղեկավար պետք չէ։ Հայաստանին նոր բանակցող է պետք, ով կաշկանդված չի լինի թշնամու հետ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններով, ով նվաստացված չի լինի Ալիևի կողմից, ով պարտության խորհրդանիշ չի լինի և ով կներկայացնի բացառապես Հայաստանի շահը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը