Քաղաքական

24.11.2021 13:16


Զինվորին դատում է օրենքը, իսկ գերագույն հրամանատարին ժողովո՞ւրդը (տեսանյութ)

Զինվորին դատում է օրենքը, իսկ գերագույն հրամանատարին ժողովո՞ւրդը (տեսանյութ)

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ նորից խոսեց գերիների մասին: Նա, մասնավորապես ասաց, որ պետք է քննություն տարվի և պարզվեն հանգամանքները: «Ի վերջո կա օրենք և օրինականություն: Ցանկացած զինվորականի արարք պետք է քննվի, բա զինվորական երդումը, ինչպես կառավարության անդամի երդումը տենց անիմաստ բան է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք ինքը նախաքննության մասնակցե՞լ է պատերազմի ընթացքին վերաբերող մի դրվագով, երբ Արցախի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ բողոքում էր, որ ՀՀ-ից օգնություն չի գալիս: Նա ի պատասխան ասաց, որ իր դատաստանը ժողովուրդն է տվել:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը