Լրահոս

24.11.2021 12:04


Apple-ը նախազգուշական նամակներ է ուղարկել. Հայաստանում Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման դեպքեր են գրանցվում

Apple-ը նախազգուշական նամակներ է ուղարկել. Հայաստանում Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման դեպքեր են գրանցվում

Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված, ֆեյսբուքի իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը։

Նշենք, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, որոնք աշխատում են Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով: Ծրագիրը մշակված է իսրայելական NSO Group ընկերության կողմից:

2021 թ. հայտնի է դարձել, որ Pegasus ծրագիրը օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար։

Հուլիսի 18-ին մի քանի լրագրողական կազմակերպություն՝ ֆրանսիական Forbidden Stories գլխավորությամբ, պատմել են Pegasus լրտեսող ծրագրի մասին. այն կարող է կոտրել հեռախոսը հեռավորության վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Ծրագիրն ակտիվ օգտագործվել է Ադրբեջանի կառավարության կողմից։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը