Քաղաքական

24.11.2021 11:59


Մահաբեր Նիկոլի համար ամենածանր հարվածը ազատված պաշտոնյանի համար համացանցային բունտ էր. Շուշիի, Հադրութի, 5000 զոհերի համար իրական բունտը՝ հեչ

Մահաբեր Նիկոլի համար ամենածանր հարվածը ազատված պաշտոնյանի համար համացանցային բունտ էր. Շուշիի, Հադրութի, 5000 զոհերի համար իրական բունտը՝ հեչ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող դեմագոգ կեղծարարն իր հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ իր համար ամենածանր հարվածը եղել է դրոշը գետնին գցած պաշտոնյային հեռացնելու դեմ համացանցային բունտը...

Պատկերացնո՞ւմ եք, այս «կենդանին» գործը թողած նստած կարդում է ֆեյսբուքյան գրառումների տակի մեկնաբանությունները...

Սրա համար պարզվում է, ամենածանր հարվածը, իբր, ազատված պաշտոնյանի համար համացանցային բունտ էր... Բայց երբ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո նույն համացանցը և փողոցն իրական բունտ արեցին իր նման թուրքի դեմ ծնկածի և հողատուի դեմ, պարզվում է, Նիկոլ Անհողը դա չի «նկատել»...

Այո՛, Նիկոլ Անհողը բացահայտեց, որ շատ թեթև է տարել, երբ իր կողմից Բաքվին նվիրված տարածքներում թուրքերը պղծում էին մեր և Արցախի դրոշները, եկեղեցիները, սրբավայրերը... Հետաքրքիր է, ի՞նչ է զգացել հողատու Նիկոլը, երբ ազերի ասկյարները Հադրութում մեր քաղաքացիներին փաթաթել էին մեր եռագույնի մեջ և գնդակահարեցին... Համոզված եմ՝ ոչինչ... Նրան դա չի հետաքրքրում...

Համոզված եմ, Նիկոլ Անհողը թքած ունի նաև այն բանի վրա, թե ինչպես են թուրքերը պղծել մեր եկեղեցիները... Դե իսկ ահռելի քանակությամբ զոհերի պահով, կապիտուլյանտը բացարձակ ոչ մի հարված չի էլ զգացել, ավելին՝ մոլագարի նման գնում է իր զոհերի շիրիմների մոտ և էներգիա ստանում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը