TikTok-ն այժմ հասանելի է Samsung և LG հեռուստացույցներում և Android TV-ով սարքերում
TikTok ծառայությունը զգալիորեն ընդլայնում է իր ներկայությունը հեռուստատեսությունում, հայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով The Verge-ը:
Ավելի վաղ հավելվածը հասանելի էր Հյուսիսային Ամերիկայի Amazon Fire TV պլատֆորմի օգտատերերին, իսկ այժմ TikTok-ը գործարկվել է Samsung և LG սմարթ հեռուստացույցների, ինչպես նաև Android TV սարքերի, այդ թվում՝ Chromecast Google TV-ի վրա:
Թեև մեծ տարածում գտած TikTok բջջային հավելվածը կենտրոնացած է ուղղահայաց տեսանյութերի վրա, մեծ էկրանի համար ծրագրային ապահովումն օպտիմիզացված է «տանը հեռուստացույց դիտելու համար` հեշտացնելով For You և Follow ալիքներից քոնթենթի դիտումը մեծ էկրանով: Այն ներառում է ամենադիտված տեսանյութերը տարբեր կատեգորիաներում՝ խոհարարությունից և հումորից մինչև կենդանիների մասնակցությամբ տեսանյութեր: Նշվում է նաև, որ TikTok TV-ում օգտատերերը կկարողանան մինչև երեք րոպե տևողությամբ տեսանյութեր գտնել։
Հյուսիսային Ամերիկայից դուրս TikTok TV հավելվածը հասանելի է Samsung հեռուստացույցների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Amazon Fire TV-ի միջոցով: Այս տարվա սեպտեմբերին TikTok-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը, իսկ ԱՄՆ-ում Android-ով սարքերի տերերի շրջանում ծառայությունը շրջանցել է YouTube-ը տեսանյութերի դիտման միջին ժամանակով։ Օգտատերերն այժմ ավելի շատ հնարավորություններ կունենան TikTok-ի հետ փոխգործակցության համար, և նրանք կկարողանան կարճ տեսանյութեր դիտել իրենց հեռուստացույցներով:

Աղբյուրը՝ news.am