Մեկնաբանություն

24.11.2021 11:23


Պարտված ղեկավարի մենահամերգը

Պարտված ղեկավարի մենահամերգը

Երեկ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի «ստերիլիզացված» ֆեյսբուքյան ասուլիսը։ Նա այլևս առաջվա բաց ու հասանելի խաղացող Նիկոլը չէ։ Նա արդեն վախենում է տեղատարափ հայհոյանքներից, սուր հարցերից ու կոշտ քննադատությունից։ Դրա համար էլ փակել էր մեկնաբանությունների հնարավորությունը և մի աչոնիկի դիմաց նստած պատասխանում էր հարցերին։

Նիկոլը դժբախտ ու դժգույն տեսք ուներ։ Մեզ պե՞տք է Նիկոլը։ Ո՛չ, Հայաստանին հաստատ պետք չէ Նիկոլը։

Ո՞ւմ է պետք մեր գլխին պատերազմ ու պարտություն բերած ղեկավարը։ Միայն Թուրքիային ու Ադրբեջանին։

Նիկոլը պարտված, նվաստացված գործիչ է և չի կարող բանակցել Հայաստանի ու Արցախի շահերի համար։ Ալիևը նրան հատակի փալաս է սարքել ու պատասխան չի ստացել։ Հայաստանի ոչ մի ղեկավարի հետ որևէ պետության ղեկավար այդպես չի վարվել, ինչպես Իլհամն է վարվում Նիկոլի հետ։ Եվ ընդհանրապես՝ աշխարհի ոչ մի, այդ թվում՝ թշնամական պետությունների ղեկավարները միմյանց հանդեպ այդպիսի վերաբերմունք չունեն, ինչպիսին որ դրսևորում է Ադրբեջանի նախագահը Նիկոլի հանդեպ։

Ակնհայտ է, որ Հայաստանին նոր բանակցող է պետք։ Հայաստանը պետք է միջազգային հարաբերություններում նոր դեմքով հանդես գա։ Հակառակ դեպքում մենք կորցնելու ենք պետությունը։ Ով էլ որ փոխարինի Նիկոլին, չի ունենալու այն կոմպլեքսները, վախերը, որոնք ունի Նիկոլը։ Նիկոլից վատ միայն թուրքամետ «ծռերն» են։ Մյուս բոլոր դեպքում (բացառությամբ քիրվայամետ գաղափարախոսության կիրառման) Հայաստանն ավելի շահեկան վիճակում կհայտնվի։

Պարտված ղեկավարը որքան էլ զտված հարցերով մենահամերգ տա, միևնույն է շարունակում է մնալ խոցելի։ Նիկոլը պետք է հեռանա/հեռացվի, և վե՛րջ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը