Անվանվել է աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը
Rolls-Royce-ի ինքնաթիռը դարձել է աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում, գրում է lenta.ru-ն։
Ընկերության ներկայացուցիչները նկատել են, որ վերջին թռիչքային փորձարկումների ժամանակ իրենց Spirit of Innovation («Նորարարությունների ոգի») ինքնաթիռը կարելի է անվանել աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը։ Այն կարող է զարգացնել ժամում 623 կմ արագություն։
Ընկերությունը նաև հայտնել է, որSpirit of Innovation-ը սահմանել է ևս երկու համաշխարհային ռեկորդ։ Ինքնաթիռը երեք կիլոմետր հեռավորության վրա զարգացրել է ժամում 555,9 կիլոմետր առավելագույն արագության։ Ինքնաթիռը նաև 202 վայրկյանում բարձրացել է ավելի քան 3000 մետր բարձրություն՝ 60 վայրկյանով գերազանցելով նախորդ համաշխարհային ռեկորդը։
Spirit of Innovation-ը համալրված է 400 կիլովատ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Rolls-Royce-ի ինժեներները նշում են, որ այն հագեցած է օդատիեզերական ոլորտում երբևէ ստեղծված ամենահզոր մարտկոցով։

Աղբյուրը՝ news.am