Ամերիկացին 30 դոլարով Վերածննդի դարաշրջանի վարպետի էսքիզ է գնել
Մասաչուսեթսի բնակիչը 2017 թվականին զեղչերով վաճառքի ժամանակ 30 դոլարով մատիտով էսքիզ է գնել, որը, ինչպես պարզվել է, գերմանական վերածննդի մեծագույն վարպետ Ալբրեխտ Դյուրերի աշխատանքն է: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ը։
Գնումից որոշ ժամանակ անց էսքիզի տերն այն ցույց էր տվել մասնագետներին։ Պատկերացրեք նրա զարմանքը, երբ փորձագետներն ասացին, որ էսքիզը Դյուրերի աշխատանքն է։ Ենթադրաբար այն ստեղծվել է 1503 թվականին։
Խոտածածկ ափին աստվածամոր և մանկան նկարն այժմ ցուցադրվում է Լոնդոնի Agnews պատկերասրահում: Մասնագետի կարծիքով` դրա արժեքը կարող է 50 միլիոն դոլար գնահատվել: Ներկայիս ռեկորդը պատկանում է Ռաֆայելի «Մուսայի գլուխը» նկարին, որը 2009 թվականին Լոնդոնի Christie's-ում վաճառվել էր 48 միլիոն դոլարով:
Պարբերականի տվյալներով՝ Դյուրերի աշխատանքը գտնվում էր Մասաչուսեթսի Կոնկորդ քաղաքում գտնվող ճարտարապետի մասնավոր հավաքածուում։ Ընտանիքի անդամները կարծում էին, որ էսքիզը Դյուրերի նկարի մատիտով կրկնօրինակն է, իսկ ԱԴ սկզբնատառերով և եռաժանով մոնոգրամը կատակ էին համարում։

Աղբյուրը՝ news.am