Քաղաքական

23.11.2021 21:35


Նիկոլ Փաշինյանի վախը. նա փակել է ֆեսբուքյան էջով հեռարձակվող ասուլիսի մեկնաբանությունների բաժինը

Նիկոլ Փաշինյանի վախը. նա փակել է ֆեսբուքյան էջով հեռարձակվող ասուլիսի մեկնաբանությունների բաժինը

Այս պահին Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս՝ պատասխանելով լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների՝ երեկ մինչև 20:00-ը կառավարության էլեկտրոնային հասցեին ուղարկած հարցերին:

Խոսնակ չունեցող Նիկոլ Փաշինյանի համար հարցերը կարդում է Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման հաղորդավարներից մեկը: Ավելորդ չէ նշել, որ ինչպես Փաշինյանի մնացած բոլոր ասուլիսները, այս մեկը ևս զերծ չէ տեխնիկական խնդիրներից:

Բայց մի ուշագրավ հանգամանք ևս չվրիպեց 168.am-ի աչքից: Հավանաբար հաշվի առնելով երեկվա իր իրազեկող գրառման մեկնաբանությունների տխուր փորձը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով հեռարձակվող ասուլիսի մեկնաբանությունների բաժինը փակ է:

Ինքն իրեն ամենաժողովրդավար, ժողովրդավարության բաստիոն հորջորջող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանությունների բաժինը հանձնարարել է փակել, որպեսզի հետագայում ստիպված չլինեն ջնջել հազարավոր հայհոյախառն մեկնաբանությունները:

Հիշեցնենք, որ երեկ 168.am-ը մեկտեղել էր մի քանի հարցը (դրանք անվերջ էին), որոնք տրվում էին Նիկոլ Փաշինյանին: Իրավամբ բավականին տխուր պատկեր էր:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը