Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել. դիվանագիտական «հալոցք» և ռազմավարական դադար Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում. Տարասով
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսին Դուշանբեում նոյեմբերի 28-ին կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կարող է առաջին հանդիպումն անցկացնել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ղաթիբզադեն այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ նախօրեին Թեհրան կատարած այցի ֆոնին: Այս մասին գրում է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ նախօրեին այցով Թեհրան ժամանած թուրք արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր Էրդողանի՝ դեկտեմբերին Իրան կատարելիք հնարավոր այցի մասին:
Անդրադառնալով Ռայիսի-Ալիև հարաբերություններին՝ Տարասովն ընդգծում է որոշ արձանագրային նրբություններ՝ կապված քաղաքական ենթատեքստի հետ: Ղաթիբզադեն նշել է, որ «երկու երկրի ղեկավարների համար բնական են երկկողմ հանդիպումները գագաթնաժողովների շրջանակներում»: Դա այդպես է, նկատում է քաղաքագետը, չէ որ գագաթնաժողովի մասնակիցները շփվելու են միմյանց հետ, և հնարավոր է նաև ոչ պաշտոնական երկխոսություն: Սակայն «հանդիպում գագաթնաժողովի շրջանակում» եզրույթը կարևոր առանձնահատկություն ունի. դա գլխավոր իրադարձություն չէ, որի համար հավաքվել են գագաթնաժողովում, թեև չի կարելի բացառել որոշակի պայմանավորվածությունների ձեռք բերումը:
Ըստ Տարասովի՝ խնդիրն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել, որոնք կողմերը տարբեր պատճառներով փորձում են փակել: «Թեհրանն այժմ ստիպված է վերաիմաստավորել իր քաղաքականությունը տարածաշրջանում: Նախկինում այնտեղ ռուսական հեգեմոնիա էր, այժմ իր աշխարհաքաղաքական հավակնություններն սկսել է արտահայտել Անկարան, որը Բաքվի հետ դաշինքով գերուժի գործոն է ստեղծում իրանական հյուսիսում: Օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ այդ ուժը կարող է զգալի ազդեցություն ունենալ Իրանի ադրբեջանակաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններ վրա»,-ընդգծում է մասնագետը:
Ավելին, Թեհրանը հրապարակավ հայտարարում է Ադրբեջանում Իսրայելի աճող ազդեցության շուրջ իր մտահոգության մասին: Սակայն Անդրկովկասում ինքնուրույն աշխարհաքաղաքական խաղ վարելու համար Իրանը ներկա պահին անհրաժեշտ ռեսուրսներ չունի պատմական-խորհրդանշականից բացի: Այդ իսկ պատճառով՝ գործողությունների բոլոր ենթադրյալ տարբերակներից նախընտրելին Իրանի համար մեկն է՝ յուրատեսակ պաշտպանիչ գոտու կազմավորումը Ռուսաստանի հետ դաշինքում: Առավել ևս, որ Թեհրանը ներկա պահին գտնվում է երկու գործոնի ՝ միջազգային ասպարեզում իր քաղաքական մելուսացման և Անդրկովկասում զսպման լուրջ ազդեցության տակ, ինչպես նաև առանձին էթնիկ խմբերի (ադրբեջանցիների և քրդերի)՝ իրենց անհատականությունունը պահպանելու թափ հավաքող փորձերի:
Ըստ Տարասովի՝ գտնվելով նման իրավիճակում՝ Իրանն այժմ փորձում է ժամանակ շահել՝ չվանելով իրենից հարևան տարածաշրջանային խաղացողներին՝ Անկարայի և Բաքվի տեսքով, սակայն դեռևս շատ չի մտերմանում նրանց հետ:
«Պատահական չէ, որ շատ փորձագետներ ենթադրում են իրանական քաղաքկանության ակտիվացում ռուսական ուղղությամբ: Այստեղից էլ գալիս է Իրանի դադարը Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր հարաբերություններ կառուցելու հարցում: Ինչպես գրում է Al Bawaba հորդանանյան պարբերականը, Իրանին այժմ «հեղինակային հաղթանակ է պետք», որի նպատակը «ներքին լարվածության թուլացումն է այսպես կոչված՝ էթնոսների հետ հարաբերություններում, ինչպիսիք են արաբ-ահվազները՝ հարավ-արևելքում, քրդերը՝ հյուսիս-արևմուտքում և արդեն իրանաբնակ ադրբեջանցիները՝ երկրի հյուսիսում»: Պատահական չէ, որ իրանական տեղեկատվական օրակարգում Ադրբեջանի հետ համակարտութունն ու Թուրքիայի հետ տարաձայնությունները երկրորդ պլան են մղվել, որպեսզի «դիվանագիտական հալոցքի հնարավրություն ստեղծվի այդ երկրների հետ»: Թեհրանում «մարսում են» նոր աշխարհաքաղաքական իրողությունը, որը տարածաշրջանում ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»,-եզրափակում է կովկասագտը։

Աղբյուրը՝ tert.am