Լրահոս

23.11.2021 13:41


Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնաբերել են Տավուշի մարզում 65-ամյա տղամարդուն սպանած ենթադրյալ կասկածյալին, ով սպանվածի համագյուղացին է. նա ձերբակալվել է

Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնաբերել են Տավուշի մարզում 65-ամյա տղամարդուն սպանած ենթադրյալ կասկածյալին, ով սպանվածի համագյուղացին է. նա ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Սերգո Ավետիսյանի, ոստիկանության Տավուշի բաժնի ՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության քննչական բաժնի հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 39-ամյա Համբարձում Օ.-ին:

Վերջինս կասկածվում է հոկտեմբերի 15-ին համագյուղացի, 65-ամյա Խաչատուր Ս.-ին սպանելու մեջ:

Համբարձում Օ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հոկտեմբերի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Օպերատիվորեն ժամանել էր ԱԻն ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս էին բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Այս խորագրի վերջին նյութերը