Բայդենը մտադիր է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է երկրորդ ժամկետով իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականին:Նոյեմբերի 22-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:
Նրան խնդրել են մեկնաբանել ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնված հաղորդումները, որոնց համաձայն Բայդենն իր կողմնակիցներին հայտարարել Է, թե ինքը պլանավորում Է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին: «Այո՛, դա նրա մտադրությունն Է»,-հավաստել Է Փսակին:
Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել Է, որ Բայդենն ինքը եւ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վերջին օրերին կողմնակիցներին հավաստիացնում են, որ Միացյալ Նահանգների 79-ամյա ղեկավարը երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը քվեարկության կդնի 2024 թվականին: Այդ ջանքերը ձեռնարկվում են այն պատճառով, որ շատ դեմոկրատներ ենթադրում են, թե Բայդենը, հնարավոր Է, չի մասնակցի հաջորդ ընտրություններին՝ հաշվի առնելով, մասնավորապես, նրա տարիքը (քվեարկության պահին նա կլինի 81 տարեկան):
Եվս մեկ ասպեկտ կապված Է ժողովրդականության վարկանիշի նվազման հետ:
Այս պահին նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին հավանություն Է տալիս, մի շարք հարցումների համաձայն՝ երկրի բնակիչների շուրջ 40 տոկոսը: Ինչպես սպասվում Է, նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցության առիթով իր որոշման մասին Բայդենը պաշտոնապես կհայտարարի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: Դրանք տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բայդենը մտադիր է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է երկրորդ ժամկետով իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականին: Նոյեմբերի 22-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղակացնում Է «Արմենպրես»-ը: