«Սիթքոմում նկարահանվելը փրկեց կյանքս». Ուիլ Սմիթը բացահայտել է, որ նկարահանվել սկսել է թմրավաճառին 10 000 դոլար պարտք մնալուց հետո
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը իր Will գրքի շնորհանդեսի ժամանակ դերասան և հաղորդավար Իդրիս Էլբային պատմել է, որ ֆիլմում նկարահանվել սկսել է, քանի որ թմրավաճառին 10 000 դոլար գումար էր պարտք մնացել:
«Ես ստիպված է վաճառել ամեն ինչ՝ իմ հիասքանչ տունը, 4 մեքենա, երկու մոտոցիկլետ: Ես զրոյի վրա էի: Այդ իսկ պատճառով ես 10 000 դոլար պարտք արեցի ընկերոջիցս, որը Լոս Անջելեսից ժամանակ թմրավաճառ էր»,-Daily Mail-ի հաղորդմամբ՝ պատմել է դերասանը:
Դերասանը նման տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ չի վճարել հարկերը DJ Jazzy Jeff-ի հետ համատեղ ձայնագրած Girls Aint Nothing But Trouble հիթի համար: Սմիթի խոսքով՝ ինքը հստակ իմացել է, որ պետք է հարկերը վճարի, սակայն չի ցանկացել դա անել: Իրեն թվացել է, որ հարկման համակարգը կշրջանցի իրեն:
Այնուամենայնիվ, Լոս Անջելեսում դերասանը հանդիպել է «Արքայազնը Բևեռլի Հիլզից» սիթքոմի պրոդյուսերին, որը նրա առաջարկել է կարահանվել նախագծում, սակայն այդ պահին Սմիթը նրա առաջարկին լուրջ չի վերաբերվել և շարունակել է զբաղվել երաժշտությամբ: Վերջիվերջո, նրան հաջողվել է համոզել, և մինչ օրս նա սիրով է հիշում իր կյանքի այդ ժամանակահատվածը:

Աղբյուրը՝ tert.am