Լրահոս

23.11.2021 09:33


Մարտունի քաղաքում Mercedes-ով վթարի է ենթարկվել Մարտունու հիվանդանոցի բժիշկը. պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը

Մարտունի քաղաքում Mercedes-ով վթարի է ենթարկվել Մարտունու հիվանդանոցի բժիշկը. պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Սանասար Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ցուցանակին ու ծառին բախվելուց հետո վարորդը, ով Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկ է, հայտնվել է մայթին։

Այս խորագրի վերջին նյութերը