Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի բուկլետները թափել են առուն
Արարատցիները սկսել են բացահայտ կերպով «իգնոր» անել Վեդու խոշորացված համայնքում առաջադրված իշխանական թեկնածու կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին․ ասում են՝ բնակիչները արշավ են սկսել նրա դեմ:
ՔՊ-ի դեմ բոյկոտից տարբեր դրվագներ են պատմում մեզ մարզից բնակիչներ, բայց առայժմ միակ վիզուալացված դրվագը, որ փաստում է, թե ինչպես են համայնքի բնակիչներն արհամարհում կամ անլուրջ են վերաբերում Վեդու իշխանական թեկնածուին՝ վերջինիս նախընտրական շտաբի դիմաց առվակի ցեխերի մեջ թափված նրա բուկլետների տեսարանն է:
Yerevan.Today-ի, խնդրանքով տարբեր քաղաքացիներ երեկ հերթով մոտեցել են Նոր կյանքի ՔՊ շտաբ ու հեռախոսով նկարել-փոխանցել են առվակի մեջ թափված բուկլետների լուսանկարները՝ որպես ապացույց:
Խիստ ուշագրավ է, որ Գարիկ Սարգսյանին բացահայտ մերժում անում հենց իր համագյուղացիները, համենայն դեպս՝ ընտրողները ՔՊ բուկլետները թափել են հենց Նոր կյանք գյուղի կենտրոնում՝ ՔՊ շտաբի դեմ-դիմաց: Հիշեցնենք՝ Գարիկ Սարգսյանն այստեղ բնակվելու տարիներին գյուղապետ էր ընտրվել, այսօր էլ իր հովանավորչությամբ գյուղում լայնամասշտաբ շինաշխատանքներ են իրականացվում:
Հիշեցնեք, Վեդու խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 5–ին․ այստեղ պայքարի մեջ են մտել Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն՝ իր ավագանու ցուցակով, նրանց ընդիմադիր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ երկրապահ Սպարտակ Թարթիկյանի դեմքով և պրոիշխանական Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, ով այստեղ առաջադրել է «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանին․ ու ըստ էության՝ այդ երիտասարդի դեմքով այստեղ կռիվ է տալու նաև իշխանությունը, ձայների նվազ քանակի դեպքում էլ գոնե կոալիցիա կազմելու շանսով կարողանա Գարիկի իշխանությունը հաստատել Վեդիում:

Աղբյուրը՝ yerevan.today