Անհամբեր սպասում ենք, որ կողմերն օգտվեն այս հնարավորությունից. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ողջունել է ՊՆ-ների միջև ուղիղ կապ հաստատելու պայմանավորվածությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպումը, ասել է, որ «շատ ուրախ է լսել նման հանդիպման մասին»։
«Անցյալ տարվա հակամարտության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև անմիջական շփման հնարավորություն ստեղծելու համար։ Սա կարող է լավ արդյունքներ տալ։ Եթե նայենք անցյալին, ապա կտեսնենք, որ կողմերի, հատկապես առաջնորդների անմիջական շփումները զգալի արդյունքներ են տվել։ Չգիտեմ, թե ինչ արդյունքներ կտա այս հանդիպումը, բայց լիահույս եմ, որ սա կարևոր քայլ է հարաբերությունների զարգացման և կարգավորման ճանապարհին վստահության ձևավորման և հարաբերությունների հաստատման համար»,-ասել է դեսպանը։
Դիվանագետն ընդգծել է, որ իրենք միշտ աջակցում են կողմերի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը. «Սա շատ կարևոր է միջադեպերը կանխելու և կորուստներից խուսափելու համար։ Մենք ողջունում ենք պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ հաստատելու պայմանավորվածությունը։ Կարևոր է ոչ միայն կապ հաստատել, այլ նաև օգտագործել դրա հնարավորությունները։ Մենք անհամբեր սպասում ենք, որ կողմերը օգտվեն այս հնարավորությունից»։

Աղբյուրը՝ tert.am