Նախիջանում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել․ նրանց ակտիվությունը հենց այդ մասում իրավունք է տալիս մտածելու, որ փորձելու են Անգեղակոթ-Շաղատ հատվածով ստանալ ճանապարհ․ Վահե Հակոբյան (տեսանյութ)
Փաստորեն չսահմանափակվեցինք Գորիս-Կապան M2 ճանապարհը հատվածը կորցնելով, կորցրինք նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, որով հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ 600 հոգի, Կապան հասնելու համար պետք է շրջադարձ կատարեն Մեղրիով, Քաջարանով՝ անցնելով 150 կմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհին էլ անդրադառնալով՝ Հակոբյանը նշեց, որ այն կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է։ «Այն արդեն շատ դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այդ ճանապարհով, իսկ երբ ձյուն գա, սառցապատվի ճանապարհը, այն դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները արգելափակվելու են Կապանում, Քաջարանում, Մեղրիում»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այժմ ինտենսիվորեն կառուցվում է Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը․ «Եթե նայենք Google-ով, հաջորդիվ Նախիջևանի սահմանն է, և ադրբեջանցիները արդեն իսկ կառուցել, վերջացրել են մաքսային տերմինալ։ Նրանց ակտիվությունը հենց այդ հատվածում առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ ադրբեջանցիները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դա կդառնա իր քաղաքական վախճանը, փորձում է պայմանավորվածությունից հետ կանգնել։
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Հակոբյանը տեսակետ հայտնեց, թե դրա մասին պայմանավորվել են՝ շրջանցելով Մոսկվային։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ սպասվում են շատ արագ և հագեցած զարգացումներ»։
Ըստ Հակոբյանի՝ ակնհայտ էր, որ Կապանի օդանավակայանի շահագործման մասին հայտարարությունը ՏԻՄ ընտրություններին իշխող ուժի նախընտրական «փուչիկ» խոստումներից էր, որով փորձում էին ժողովրդի «աչքերին թոզ փչել»։ «Որևէ մեկը անվտանգային երաշխիք չի կարող տալ օդանավակայանի շահագործման համար։ Իրենց ոճի մեջ է՝ պոպուլիզմ, սուտ, կեղծիք։ Ադրբեջանական զինուժը 100-150 մետր հեռավորության վրա է, չենք էլ կարող պատկերացնել, որ այդտեղ կարող է վայրէջք կատարել ինքնաթիռ»,-ասաց նա։
Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախաձեռնել են լսումներ, որոնք կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, և հրավիրել են բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն մշակելու համար։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։