Քաղաքական

22.11.2021 15:11


Ադրբեջանը Դուբայի «Էքսպո 2020»-ում «Զանգեզուրի միջանցքի» փիար է իրականացնում

Ադրբեջանը Դուբայի «Էքսպո 2020»-ում «Զանգեզուրի միջանցքի» փիար է իրականացնում

2021 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ. մարտի 31-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «Դուբայ Էքսպո 2020»-ը:

Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն իր թելեգրամյան ալիքում լուսանկարներ է հրապարակել էքսպոյում Ադրբեջանի տաղավարից:

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ ցուցադրված բոլոր քարտեզներում, բացի նրանից, որ Արցախը ներկայացվում է որպես Ադրբեջան, նաև Հայաստանից «պոկել» են Մեղրին` պատկերելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այսպես, ըստ երկու քարտեզների, Հայաստանը զրկված է Իրանի հետ ցամաքային սահմանից:

Արդյոք հայկական կողմը դիմե՞լ է կազմակերպիչներին, որ վերացնեն այդ կեղծարարությունը, հայտնի չէ:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը