Քաղաքական

22.11.2021 14:58


Դատարանը պետք է դիմի ՍԴ՝ դատական քննության փուլում պատգամավորի անձեռնմխելիության հարցով․ Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին (տեսանյութ)

Դատարանը պետք է դիմի ՍԴ՝ դատական քննության փուլում պատգամավորի անձեռնմխելիության հարցով․ Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին (տեսանյութ)

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի փորձագետներն անցել են իրենց գործին, կատարում են համապատասխան փորձաքննություն, թե ինչքան կտևի դա, չեմ մարող ասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ, «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Միևնույն ժամանակ հույս ունեմ՝ շուտով կունենանք համապատասխան փորձագետների եզրակացություն և հնարավորություն կունենանք այդ եզրակացության շրջանակներում կրկին խափանման միջոցին անդրադառնալ, որովհետև դուք հիշում եք, որ դատարանը մեր միջնորդությունը հետաձգեց մինչև համապատասխան փորձագիտական եզրակացություն ստանալը»,–մանրամասնեց Էրիկ Ալեքսանյանը։

Պաշպանը հիշեցրեց նաև, որ միջնորդությամբ դիմել է դատարան, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար Քրեական դատավարության օրենսգրքի 31, 35 հոդվածների համապատասխանությունը Սահմանադրությանը այն տեսանկյունից, որ չեն դրանք նախատեսում կոնկրետ կառուցակարգ և ընթացակարգ արդեն իսկ հարուցված գործի շրջանակում նոր կարգավիճակ ձեռք բերած անձի, պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից քրեական հետապնդումը շարունակելու հարցի տիրույթում։

«Մինչդատական վարույթում կա անձեռնմխելիությունը հաղթահարելու կառուցակարգ, ապա դատական քննության ժամանակ կա օրենսդրական բաց։ Պատգամավորի անձեռնմխելիության տեսանկյունից գլխավոր դատախազը դիմում է ԱԺ քրեական հետապնդում հարուցելու նպատակով թույլտվություն ստանալու համար, ազատությունից զրկելու համար։ Սակայն դատական քննության փուլում, երբ առակա է հարուցված հետապնդում, որից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար օժտվում է Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքով ընթացակարգ և կանոնակարգ չկա այդ ժամանակ անձեռնմխելիությունը հաղթահարելու տեսանկյունից»,–մանրամասնեց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը