ԿԸՀ-ի այն որոշումը, թե Երևանի քաղաքապետի ընտրություններին կարող են մասնակցել նաև գրանցում չունեցող, բայց Երևանում հաշվառված անձինք՝ դժգոհություն է առաջացրել «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի մոտ։ «7օր»-ի հետ զրույցում նա նշել է, որ իրենք դիմում են գրել մարդու իրավունքների պաշտպանին՝ այդ որոշման հակասահմանադրական լինելու կապակցությամբ։
-Հաշվառման համար միայն տեղեկանք է պետք, իսկ տեղեկանքը կա՛մ թաղապետարանն է տալիս, կա՛մ էլ «պասպորտսեղանը», պարզ չի՞, որ սա կեղծիքների նախապայմն է, մենք դեմ ենք այդ որոշմանը,-ասել Տիգրան Կարապետյանը և հավելել, որ մի քանի օրվա ընթացքում, երբ օմբուդսմենից ստանան դիմումի պատասխանը, դիմելու են առաջին ատյանի դատարան։
Տիգրան Կարապետյանը դիմելու է դատարան