Սևան քաղաքում մարզիչը Mazda CX7-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նա փախուստի չի դիմել
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Ղ.-ն իր վարած Mazda CX 7 մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ՝ շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 67-ամյա Մարիետա Ա.-ին և 72-ամյա Սուսաննա Վ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդ Էդգար Ղ.-ն աշխատում է Սևան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում՝ որպես մարզիչ: