Թուրքիան 2022-ի գարնանը կսկսի գազամուղի անցկացումը Սև ծովում
Ավարտվել են Սև ծովի թուրքական հատվածում Սակարյա գազի հանքավայրի շահագործման ինժեներա-նախագծային աշխատանքները, տրվել է խողովակների մատակարարման հրաման, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Նրա խոսքով, գազատարի անցկացումը կսկսվի 2022 թվականի գարնանը։
2020 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր Սև ծովում բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ակնկալում է մինչև 2023 թվականը գազի արդյունահանում սկսել Սև ծովում։

Աղբյուրը՝ tert.am