Չինաստանում հնագետները գտել են Մին դինաստիայի առեղծվածային դամբարանտեղի
Չինաստանի Հեբեյ նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարանատեղի, որը վերաբերում է Մին դինաստիային (1368-1644 թթ.), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ութանկյան ձև ունեցող դամբարանը, որը կառուցված է աղյուսից, լավ է պահպանվել: Դրանում կա երկու դագաղ, որոնցից յուրաքանչյուրում կան կմախքներ: Մնացորդների տարիքը, ինչպես նաև ինքնությունը գիտնականները դեռևս պետք է պարզեն:
Դրա հարևանությամբ հնագետները պեղել են նաև չորս ափսեներ, որոնք ծածկված են սպիտակ ջնարակով, ինչպես նաև երկնագույն ճենապակյա բաժակ: Նրանք ենթադրում են, որ առարկաները պատկանել են Մին դինաստիային:
Փորձագետները հայտարարել են, որ հայտնագործությունը թույլ կտա նրանց ուսումնասիրել այտ տարածաշրջանում մյուս դամբարանատեղիները ևս:
Մին դինաստիան իշխել է Չինաստանում 1368-1644 թվականներին: Այդ ընթացքում Չինաստանի բնակչությունը կրկնապատկվել է, կառուցվել է նավատորմ, հաստատվել են մշակութային կապեր Արևմուտքի հետ, իսկ երկիրը դարձել է միջազգային ասպարեզում առաջատար պետություններից մեկը:
Սակայն ժողովրդական ապստամբության ընթացքում, որը գլխավորել է Լի Ցզիչենը, Մին դինաստիան 300-ամյա կառավարումից հետո տապալվել է:

Աղբյուրը՝ news.am