Քաղաքական

22.11.2021 13:29


Արթուր Խաչատրյանն ու Գեղամ Մանուկյանն այցելել են ոստիկանության բաժիններ

Արթուր Խաչատրյանն ու Գեղամ Մանուկյանն այցելել են ոստիկանության բաժիններ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ՝ աջակցելու այսօր առավոտյան բերման ենթարկված քաղաքացիների:

Հիշեցնենք՝ քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Նրանք վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։

Բողոքի ակցիայի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորների) ներկայացուցիչները բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության տարբեր բաժիններ են տարել 18 քաղաքացու, այ թվում՝ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, աշխարհահռչակ բռնցքամարտի Իսրայել Հակոբկոխյանին և այլոց:

Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժին է այցելել պատգամավոր Արթուր Խաչատրյանը, իսկ Էրեբունու բաժին՝ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Նրանք վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը