Լրահոս

22.11.2021 11:49


Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը. ԿԳՄՍՆ հայտարարությունը

Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը. ԿԳՄՍՆ հայտարարությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են 2021-2022թթ. դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը։
Նախարարի հրամանի համաձայն` առաջին և երկրորդ դասարանցիներին ձմեռային արձակուրդներ կտրամադրվեն 2021թ.ի դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։
3-12-րդ դասարանիները ձմռանը կհանգստանան 2021թ.-ի դեկտեմբերի 27-ից մինչև 2022թ.-ի հունվարի 9-ը ներառյալ։

Այս խորագրի վերջին նյութերը