Աշխարհ

22.11.2021 10:35


Պուտինը կորոնավիրուսի դեմ վերապատվաստվել է «Սպուտնիկ Լայթ»-ով

Պուտինը կորոնավիրուսի դեմ վերապատվաստվել է «Սպուտնիկ Լայթ»-ով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ վերապատրաստվել է։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Պուտինը պատվաստվել է «Սպուտնիկ Լայթ»-ով։
«Այսօր ձեր և ձեր գործընկերների առաջարկությամբ ես պատվաստվել եմ «Սպուտնիկ Լայթ»-ով. սա կոչվում է վերապատվաստվել»,-ասել Է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ պարբերաբար շփվում է ինստիտուտի ղեկավարության հետ։
«Մենք հնարավորություն ունենք խոսելու մարդկանց հուզող բոլոր թեմաների շուրջ և ծանոթացնելու ձեր տեսլականի հետ, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ, ինչու անհրաժեշտություն կա պատվաստումների և վերապատվաստումների, խոսելու մեր երկրում «Սպուտնիկ Լայթի» կիրառման արդյունքների մասին»,-ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին հավանություն է տրվել Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» արտադրելուն։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս հայտնել էր, որ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։
2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը