Լրահոս

20.11.2021 22:26


Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 3 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 3 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 3 ամսական երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը