2022 թ․ բյուջեով Նիկոլ Փաշինյանն իր պահուստային ֆոնդն ավելացնում է 16 անգամ
Հաջորդ տարվա բյուջեով կառավարության աշխատակազմի ծախսերը նվազեցվել են մեկ քառորդով, սակայն 16 անգամ ավելացվել է վարչապետի պահուստային ֆոնդը։Պետբյուջե-2022-ում նախատեսվել է ավելացնել պետական ծախսերը՝ 18,2 տոկոսով, այդ աճը, սակայն, խիստ անհամաչափ է բաշխվել տարբեր ոլորտների ու գերատեսչությունների միջև։
Հաշվի առնելով 2020 թվական տնտեսական ճգնաժամը և պատերազմը՝ պետական միջոցները բաշխվել են հետևյալ կերպ․
պաշտպանությանն ուղղվող ծախսերը ավելանալու են 10,8 տոկոսով,
սոցիալական ծախսերը՝ 15,1 տոկոսով,
կրթությանը՝ 27,4 տոկոսով,
ազգային անվտանգության ծառայությանը՝ 22,8 տոկոսով,
կենտրոնական բանկինը՝ 13 տոկոսով,
էկոնոմիկայի նախարարությանը՝ 26,9 տոկոսով,
բարձրագույն դատական խորհրդինը՝ 18,9 տոկոսով և այլն։
Նվազելու են շրջակա միջավայրին և արտակարգ իրավիճակների ոլորտներին ուղղվող միջոցները։
Ուշագրավ է, որ Սոցիալական ոլորտին ուղղվող ծախերի հավելաճի կեսը ուղղվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին․ 2022 թվականին ավելացած սոցիալական ծախսերի կեսն ուղղակի սոցիալական նշանակություն չեն ունենալու։ Արդյունքում՝ 2022 թվականին թոշակառուների և նպաստառուների մոտ 83 տոկոսի եկամուտները մնալու են նույնը, սա այն դեպքում, երբ կանխատեսվում է 5,5 տոկոս նոր գնաճ։
Միաժամանակ 2022 թվականին պլանավորվում է, որ վարչապետի աշխատակազմի ծախսերը 28,6 տոկոսով նվազելու են, սակայն միաժամանակ 16 անգամ ավելացել է կառավարության պահուստային ֆոնդը։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը կարող է առանց պլանավորման և սահմանափակումների ազատորեն տնօրինել պահուստային ֆոնդի գումարները, ինչը կնվազեցնի խորհրդարանական վերահսկողությունը պետական միջոցների արդյունավետ և հասցեական ծախսման հարցում։ Սովորաբար պահուստային միջոցները կառավարությունները ծախսում են ընթացիկ քաղաքական և ճգնաժամային խնդիրները լուծելու համար։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ 2022 թվականի պետական բյուջեն՝ արմատական և հեղափոխական զարգացում ապահովող բյուջե չէ։
2022 թ․ բյուջեով Նիկոլ Փաշինյանն իր պահուստային ֆոնդն ավելացնում է 16 անգամ
Հաջորդ տարվա բյուջեով կառավարության աշխատակազմի ծախսերը նվազեցվել են մեկ քառորդով, սակայն 16 անգամ ավելացվել է վարչապետի պահուստային ֆոնդը։ Պետբյուջե-2022-ում նախատեսվել է ավելացնել պետական ծախսերը՝ 18,2 տոկոսով, այդ աճը, սակայն, խիստ անհամաչափ է բաշխվել տարբեր ոլորտների ու գերատեսչությունների միջև։
Հաշվի առնելով 2020 թվական տնտեսական ճգնաժամը և պատերազմը՝ պետական միջոցները բաշխվել են հետևյալ կերպ․
պաշտպանությանն ուղղվող ծախսերը ավելանալու են 10,8 տոկոսով,
սոցիալական ծախսերը՝ 15,1 տոկոսով,
կրթությանը՝ 27,4 տոկոսով,
ազգային անվտանգության ծառայությանը՝ 22,8 տոկոսով,
կենտրոնական բանկինը՝ 13 տոկոսով,
էկոնոմիկայի նախարարությանը՝ 26,9 տոկոսով,
բարձրագույն դատական խորհրդինը՝ 18,9 տոկոսով և այլն։
Նվազելու են շրջակա միջավայրին և արտակարգ իրավիճակների ոլորտներին ուղղվող միջոցները։
Ուշագրավ է, որ Սոցիալական ոլորտին ուղղվող ծախերի հավելաճի կեսը ուղղվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին․ 2022 թվականին ավելացած սոցիալական ծախսերի կեսն ուղղակի սոցիալական նշանակություն չեն ունենալու։ Արդյունքում՝ 2022 թվականին թոշակառուների և նպաստառուների մոտ 83 տոկոսի եկամուտները մնալու են նույնը, սա այն դեպքում, երբ կանխատեսվում է 5,5 տոկոս նոր գնաճ։
Միաժամանակ 2022 թվականին պլանավորվում է, որ վարչապետի աշխատակազմի ծախսերը 28,6 տոկոսով նվազելու են, սակայն միաժամանակ 16 անգամ ավելացել է կառավարության պահուստային ֆոնդը։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը կարող է առանց պլանավորման և սահմանափակումների ազատորեն տնօրինել պահուստային ֆոնդի գումարները, ինչը կնվազեցնի խորհրդարանական վերահսկողությունը պետական միջոցների արդյունավետ և հասցեական ծախսման հարցում։ Սովորաբար պահուստային միջոցները կառավարությունները ծախսում են ընթացիկ քաղաքական և ճգնաժամային խնդիրները լուծելու համար։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ 2022 թվականի պետական բյուջեն՝ արմատական և հեղափոխական զարգացում ապահովող բյուջե չէ։
Արամ Աճեմյան
Աղբյուրը՝ news.am