Քաղաքական մեռելապաշտությու՞ն, թե՞ քիրվայական դաշինք
Վերլուծելով այս տարվա փետրվարից սկիզբ առած ներքաղաքական իրադարձությունների ընթացքը՝ կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի խոսքերը պարզապես «հոգեխանգարմունքի» ենթարկեցին Լևոն Տեր–Պետրոսյանին և հակահեղափոխական իմաստով վերջինս սկսեց «եգիպտանալ», «թունիսանալ» կամ, վատագույն դեպքում, «ղրղզանալ»՝ շարունակելով «սահմանադրական» ճանապարհի քարքարոտ ուղին և ապահովելով Սարգսյանի իշխանության կայունությունը։
Սարգսյանի նախաձեռնած «բաց դիալոգը», պատկերավոր ասած, էքստազի մեջ գցեց «փողոցայինների» առաջնորդին,ում աջակիցները «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր» գոռալով՝ Տեր–Պետրոսյանի ուղղորդմամբ, ըստ էության, նպաստեցին ու շարունակում են նպաստել «Սեր–ժի՛կ, մի՛ հեռացիր»–ին։
Սերժ Սարգսյանն այդ ամենի դիմաց կատարեց ՀԱԿ–ի 3 «պահանջներն» ու նրանց կանգնեցրեց «երկխոսության» կիսափակ դռնից այն կողմ։ Դրան հաջորդեց այն, որ ՀԱԿ–ի հունիս 30–ի հանրահավաքից հետո ՀՀԿ–ական գործիչները սկսեցին լևոնականների վարկաբեկման գործընթացը՝ վերջիններիս հրավիրելով Սևանի հանրային լողափ՝ «Օջախում» հիմնավորապես սնվելուց հետո։
Կոնգրեսից սկսեց նեխած հոտ գալ և ամառային տապը է՛լ ավելի նպաստեց քաղաքական դիակի վերածված այդ ուժի գարշահոտության տարածմանը։ Եվ ահա այս պայմաններում Սերժ Սարգսյանը վերցրեց ու վերակենդանացրեց ՀԱԿ–ին՝ Տեր–Պետրոսյանին առաջարկելով «երկխոսություն» և միաժամանակ անհարմար վիճակի մեջ դնելով իշխանական լայն շրջանակներին, մասնավորապես՝ ՀՀԿ–ականներին։ Տեսնես ինչու։
Այս ամենի պատճառը կարող է հետևյալը լինել՝ կա՛մ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը կորցրել է ինքնապահպանման բնազդը և միաժամանակ տառապում է քաղաքական մեռելապաշտությամբ ու դրա համար էլ պատրաստվում է «երկխոսել» Տեր–Պետրոսյանի հետ, կա՛մ Սարգսյանը, ընդառաջ գնալով «էջմիածնական միաբանների» հրապարակային խնդրանքներին, սկսում է «բաց դիալոգի» թամաշայացման գործընթացը, որպեսզի տուն–տունիկի օգնությամբ ապահովի տեսարաններ՝ տնտեսական առումով Մադագասկարից լավ, բայց Մոզամբիկիցվատ վիճակում գտնվող Հայաստանում, կա՛մ հետկազանյան ակտիվ գործընթացների արդյունքում Սարգսյանը պատրաստվում է մեծածավալ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում և Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսությունը» նպատակ է հետապնդում ամրացնել «ֆուտբոլասեր» իշխանության թիկունքը և ապահովագրել նրան ներքին ցնցումներից։
Ըստ երևույթին մենք գործ ունենք նշած երեք գործոնների հետ միաժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին հերթական մարտահրավերն է նետվում՝ այս անգամ արդեն սերժալևոնական զույգի համատեղ ու բացահայտ գրոհի միջոցով։
Քաղաքական մեռելապաշտությու՞ն, թե՞ քիրվայական դաշինք
Վերլուծելով այս տարվա փետրվարից սկիզբ առած ներքաղաքական իրադարձությունների ընթացքը՝ կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի խոսքերը պարզապես «հոգեխանգարմունքի» ենթարկեցին Լևոն Տեր–Պետրոսյանին և հակահեղափոխական իմաստով վերջինս սկսեց «եգիպտանալ», «թունիսանալ» կամ, վատագույն դեպքում, «ղրղզանալ»՝ շարունակելով «սահմանադրական» ճանապարհի քարքարոտ ուղին և ապահովելով Սարգսյանի իշխանության կայունությունը։
Սարգսյանի նախաձեռնած «բաց դիալոգը», պատկերավոր ասած, էքստազի մեջ գցեց «փողոցայինների» առաջնորդին, ում աջակիցները «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր» գոռալով՝ Տեր–Պետրոսյանի ուղղորդմամբ, ըստ էության, նպաստեցին ու շարունակում են նպաստել «Սեր–ժի՛կ, մի՛ հեռացիր»–ին։
Սերժ Սարգսյանն այդ ամենի դիմաց կատարեց ՀԱԿ–ի 3 «պահանջներն» ու նրանց կանգնեցրեց «երկխոսության» կիսափակ դռնից այն կողմ։ Դրան հաջորդեց այն, որ ՀԱԿ–ի հունիս 30–ի հանրահավաքից հետո ՀՀԿ–ական գործիչները սկսեցին լևոնականների վարկաբեկման գործընթացը՝ վերջիններիս հրավիրելով Սևանի հանրային լողափ՝ «Օջախում» հիմնավորապես սնվելուց հետո։
Կոնգրեսից սկսեց նեխած հոտ գալ և ամառային տապը է՛լ ավելի նպաստեց քաղաքական դիակի վերածված այդ ուժի գարշահոտության տարածմանը։ Եվ ահա այս պայմաններում Սերժ Սարգսյանը վերցրեց ու վերակենդանացրեց ՀԱԿ–ին՝ Տեր–Պետրոսյանին առաջարկելով «երկխոսություն» և միաժամանակ անհարմար վիճակի մեջ դնելով իշխանական լայն շրջանակներին, մասնավորապես՝ ՀՀԿ–ականներին։ Տեսնես ինչու։
Այս ամենի պատճառը կարող է հետևյալը լինել՝ կա՛մ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը կորցրել է ինքնապահպանման բնազդը և միաժամանակ տառապում է քաղաքական մեռելապաշտությամբ ու դրա համար էլ պատրաստվում է «երկխոսել» Տեր–Պետրոսյանի հետ, կա՛մ Սարգսյանը, ընդառաջ գնալով «էջմիածնական միաբանների» հրապարակային խնդրանքներին, սկսում է «բաց դիալոգի» թամաշայացման գործընթացը, որպեսզի տուն–տունիկի օգնությամբ ապահովի տեսարաններ՝ տնտեսական առումով Մադագասկարից լավ, բայց Մոզամբիկից վատ վիճակում գտնվող Հայաստանում, կա՛մ հետկազանյան ակտիվ գործընթացների արդյունքում Սարգսյանը պատրաստվում է մեծածավալ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում և Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսությունը» նպատակ է հետապնդում ամրացնել «ֆուտբոլասեր» իշխանության թիկունքը և ապահովագրել նրան ներքին ցնցումներից։
Ըստ երևույթին մենք գործ ունենք նշած երեք գործոնների հետ միաժամանակ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին հերթական մարտահրավերն է նետվում՝ այս անգամ արդեն սերժալևոնական զույգի համատեղ ու բացահայտ գրոհի միջոցով։
Կարեն Հակոբջանյան