Գլխավոր դատախազը կստանա ամսական շուրջ 2 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն:
Մեզ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին կտրվի հավելավճար՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում կամ Պետական եկամուտների կոմիտեում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
Ի դեպ, հիշեցնենք ՀՀ արդարադատության նախարարությունն է փոփոխություններ առաջարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ Դրանցով նախատեսվում է «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող» որոշ պաշտոնների համար սահմանել հավելումների հետևյալ չափերը՝ ՀՀ գլխավոր դատախազ՝ 90 տոկոս, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ՝ 100 տոկոս։
Նկատենք, որ առաջարկված նոր փոփոխութոյւնների ընդունվելու դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կստանա ամսական շուրջ 2 մլն, նրա տեղակալները՝ 1.5 մլն վարձատրություն։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։