Մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվել 16 439, 1 հազար դրամի ապրանք
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Լոտոս-ՎԻՊ» զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից՝ մաքսանենգություն կատարելու և խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ 2006թ. հուլիսի 27-ին «Լոտոս-ՎԻՊ» զարգացման հիմնադրամի տնօրենը խաբեությամբ, մաքսային և այլ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, մաքսային մարմնին ներկայացրած С-17590 բեռնամաքսային հայտարարագրում հումանիտար բեռ չհամարվող բեռները հայտարարագրել է որպես հումանիտար բեռներ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծելով խոշոր չափերի՝ 16 439,1 հազար դրամի ապրանք: Ապա՝ ներմուծված ապրանքների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելով հարկային տեսչություն՝ չարամտորեն խուսափել է պետբյուջե 9.291.8 հազար դրամի հարկ վճարելուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի և 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն