Բայդենը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավերի
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը, ըստ ավանդույթի, ուրբաթ ներում է շնորհել Սպիտակ տուն բերված երկու հնդկահավերի Գոհաբանության օրվա կապակցությամբ, որը ամերիկացիները նշելու են նոյեմբերի 25-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս տարի թռչուններին Գետնանուշի կարագ եւ Դոնդող են անվանել: Անուններն առաջարկել են Ինդիանա նահանգի Ջասպեր քաղաքի դպրոցի աշակերտները, որտեղ գտնվում է հնդկահավերի ֆերման: «Պետք է խոստովանեմ, որ <...> սա այն է, ինչ ես սիրում եմ [ուտել] լանչին՝ գետնանուշի կարագ եւ ժելե»,-կատակել է Բայդենը:
«Ինձ` որպես Միացյալ Նահանգների նախագահին շնորհված իշխանությամբ ես ներում կշնորհեմ քեզ Գոհաբանության այս տոնին»,-ասել է Բայդենը Սպիտակ տան Վարդերի այգում տեղի ունեցած արարողության ժամանակ: «Դե, մի բան ասա»,-ասել է Բայդենը թռչնին` ձեռքը դնելով նրա վրա: Գետնանուշի կարագ անունով հնդկահավը այնպիսի ձայն է հանել, կարծես պատասխանել է նախագահին է, ինչն առաջացրել է արարողության հյուրերի ծիծաղը։ «Ես ներում կշնորհեմ նաեւ Ժելեին»,-հայտարարել է երկրի ղեկավարը դրանից հետո։ Վաշինգտոնից հնդկահավերն այժմ կմեկնեն Ինդիանայի Փերդյու համալսարան, ասել է Բայդենը:

Աղբյուրը՝ news.am