Լրահոս

20.11.2021 11:10


43 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

43 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 870 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333 583-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8657-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2161 է, ընդհանուր առողջացածներինը՝ 304 017, փաստացի բուժվողներինը՝ 20 909: Մեկ օրում արվել է 8790 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 299 020 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը