Աշխարհ

20.11.2021 21:10


Ծնողները այրել են որդուն, երբ իմացել են, որ ուրիշի հետ է ամուսնացել

Ծնողները այրել են որդուն, երբ իմացել են, որ ուրիշի հետ է ամուսնացել

Ռուանդայի բնակչին սեփական ընտանիքը գրեթե ողջ-ողջ այրել է ուրիշ աղջկա հետ ամուսնանալու համար, գրել է Mirror-ը։ Ծնողները ամուսնության համար օրհնություն չեն տվել, սակայն որդին չի լսել նրանց, ինչը զայրացրել է ծնողներին։

Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդու անունը Մուգաբարիջիրա Ժան Կլոդ է։ Ծնողները փորձել են նրան կապել մի աղջկա հետ, որին նա երբեք չէր տեսել։ Որդին հրաժարվել է ամուսնանալ այդ աղջկա հետ՝ ընտրելով մեկ ուրիշին։

Ինչպես հիշում է աֆրիկացին, այդ ժամանակ մայրն ու հայրը նրան քնաբեր են տվել։ Երբ տղամարդը քնել է, վրան բենզին են լցրել ու այրել։ Հարևանները հասել են ճիչերի վրա և Ժան Կլոդին տեղափոխել հիվանդանոց։

Մուգաբարիջիրան 22 օր կոմայի մեջ է մնացել, սակայն ողջ է մնացել։ Չնայած միջադեպին՝ սիրելին չի լքել նրան, այլ օգնել է ոտքի կանգնել։ Այժմ երեք երեխա ունեցող զույգը մտադիր է այլ քաղաք տեղափոխվել՝ վախենալով Մուգաբարիջիրայի կյանքի համար։

Ներկա պահին հայտնի չէ, թե արդյո՞ք տեղի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են գործը, և արդյո՞ք Ժան Կլոդի ծնողներին մեղադրանք է առաջադրվել:

Այս խորագրի վերջին նյութերը