Մասնագիտությամբ՝ պատմաբան, աշխատանքի բերումով՝ գյուղապետերի համակարգող Սուրեն Պապիկյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում կլիներ ծիծաղելի, եթե այդքան ողբերգական չլիներ։ Բայց բացի բոլոր հնարավոր վնասներից, որ ասֆալտարար այդ պաշտոնյան կարող է հասցնել առանց այդ էլ թուլացած հայկական բանակին, նրա նշանակումը վկայում է իշխանության, Նիկոլ Փաշինյանի հերթական մեգաստի մասին։ Նրա նշանակումը խոստովանություն է այդ ստի վերաբերյալ։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո գրեթե ամեն օր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում էին ու են, որ մտադիր են պրոֆեսիոնալ բանակ ստեղծել։ Այդ մասին գրված է նաև բազմաթիվ փաստաթղթերում՝ սկսած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրից՝ մինչև Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիր։
Այսպիսով, մի կողմից՝ իշխանությունը հայտարարում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, մյուս կողմից՝ պաշտպանության նախարար է նշանակում մեկին, որի ռազմական պրոֆեսիոնալիզմը սահմանափակվում է միայն հրամանատարի դանակահարությամբ։ Իհարկե, իշխանական քարոզիչները կարող են հայտարարել, որ պաշտպանության նախարարի մասնագիտությունը կապ չունի պրոֆեսիոնալ բանակի հետ, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և այլն, և այդպես շարունակ։ Բայց նույնիսկ, եթե որևէ տեղ գրված չէ, որ պրոֆեսիոնալ բանակ ունեցող երկրի պաշտպանության նախարարը պետք է մասնագիտությամբ զինվորական լինի, այդ մասին հուշում է առաջին հերթին առողջ բանականությունը և պարզ տրամաբանությունը։ Նաև միջազգային փորձը։
Աշխարհում, իհարկե, կան պրոֆեսիոնալ բանակ ունեցող երկրներ, որոնց պաշտպանության նախարարները զինվորական չեն և անգամ տղամարդ չեն։ Բայց, նախ՝ դրանք բացառություններ են, և հետո՝ մինչև այդ մակարդակին հասնելը՝ սկզբնավորվել ու կայացել են պրոֆեսիոնալ զինվորականների ղեկավարությամբ։
Այսինքն՝ կարելի է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, սակայն ոչ պրոֆեսիոնալ պաշտպանության նախարար, բայց դրան հասնելու համար նախ պետք է կայացնել այդ բանակը, որը հնարավոր չէ առանց պրոֆեսիոնալ զինվորականի կառավարման։ Հայաստանը, սակայն, ինչպես մնացած գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում ևս գնում է հակառակ ճանապարհով՝ նշանակում է զինվորական գործից կիլոմետրերով հեռու պաշտպանության նախարարի և հայտարարում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին։ Դա մոտավորապես նույնն է, երբ որևէ մեկը հայտարարի աննախադեպ խոհանոցով ռեստորան բացելու մասին ու շեֆ խոհարարի պաշտոնում նշանակի հարևան կոշկակարին։
Տեսականորեն կոշկակարը երբևէ կարող է շեֆ խոհարար աշխատել, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ իրենից առաջ իրական պրոֆեսիոնալ խոհարարի ղեկավարմամբ կայացվի խոհանոցն այնպես ու այնքան, որ դա կարողանա ղեկավարել անգամ փինաչին։
Հիմա Սուրեն Պապիկյանը հայտնվել է հենց այդ փինաչու դերում, ով պետք է կազմավորի պրոֆեսիոնալ բանակ։
Մյուս կողմից, սակայն, հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի այս նշանակումը ոչ թե հերթական փինաչիությունն է, այլ խիստ կանխամտածված գործողություն, որի նպատակը Հայաստանը վերջնականապես զինված ուժերից զրկելն է։ Չէ՞ որ նա խաղաղության դարաշրջանի մասին հայտարարում է ավելի հաճախ, քան սեփական անուն-ազգանունը։ Իսկ խաղաղության դարաշրջանում բանակն ո՞ւմ է պետք։
Դրա փոխարեն՝ կարելի է Հայաստանն ասֆալտապատել հյուսիսից-հարավ ու արևելքից-արևմուտք։ Մի քանի անգամ ու մի քանի շերտով։ Համապատասխան ատկատներով, բնականաբար։ Գործ, որում Սուրեն Պապիկյանն անփոխարինելի է։
Պրոֆեսիոնալ փինաչին և Փաշինյանի մեգասուտը

Ռոբերտ Տեր–Սարգսյան
Աղբյուրը՝ 168.am