Քաղաքական

19.11.2021 21:21


Չեղարկվել են Երևան-Կապան-Երևան թռիչքները. ավիափոխադրողը նոյեմբերի 16-ին չեղարկել է իր հայտը

Չեղարկվել են Երևան-Կապան-Երևան թռիչքները. ավիափոխադրողը նոյեմբերի 16-ին չեղարկել է իր հայտը

«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեիի մամուլի ծառայությունից:

Կոմիտեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ: Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով:

«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը»,-աղբյուրի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը