Աշխարհ

19.11.2021 21:03


Վրաստանը հրաժարվում է մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին

Վրաստանը հրաժարվում է մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Վրաստանը չի մասնակցի «վեցի հարթակ» նախաձեռնությանը։ Ես այդ մասին հայտնել եմ նաև Թուրքիա և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ»,-ասել է Զալկալիանին։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված այդ նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ու նրանց 3 հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Այս խորագրի վերջին նյութերը