Աշխարհ

19.11.2021 18:45


Թուրքիայի նախկին ֆինանսների նախարարի փարիզյան լուսանկարներն առաջացրել է թուրք օգտատերերի վրդովմունքը

Թուրքիայի նախկին ֆինանսների նախարարի փարիզյան լուսանկարներն առաջացրել է թուրք օգտատերերի վրդովմունքը

Երկարատև ընդմիջումից հետո տեսախցիկները Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր ամուսնուն՝ Բերաթ Ալբայրաքին ֆիքսել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընտանիքի հետ արձակուրդ անցկացնելիս։

Բերաթ Ալբայրաքը երկար ժամանակ տեսախցիկներին չէր երևացել 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո, երբ Թուրքիայի համար լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային շրջանում Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Փարիզից Ալբայրաքի նկարները վրդովմունք է առաջացրել Twitter-ի թուրք օգտատերերի շրջանում։ Նշվել է,որ ֆինանսների նախկին նախարարն այժմ եվրոներ է մսխում Եվրոպայում, մինչդեռ նաև նրա սխալ քաղաքականության պատճառով լիրայի արժեզրկման պայմաններում Թուրքիայի քաղաքացին ստիպված է մտածել, թե ինչպես գոյատևի։

Նշենք, որ վերջին շրջանում Ալբայրաքի մասին տեղեկությունների բացակայության պայմանում սոցցանցում լուրեր էին շրջանառվում, որ Ալբայրաքը պատրաստվում է մի գիրք հրապարակել, որը ցնցելու է Թուրքիան։ Ընդ որում՝ լուրերը տարածվում էին «Որտե՞ղ է փեսան» (Damat nerede) վանդակապիտակի ներքո։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը