Լրահոս

19.11.2021 11:21


34 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 799 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

34 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 799 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 799 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 332 713-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8614-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1903 է, ընդհանուր առողջացածներինը՝ 301 856, փաստացի բուժվողներինը՝ 22 243: Մեկ օրում արվել է 8148 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 289 360 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը