Աշխարհ

19.11.2021 15:58


Վարակաբանն ասել է` որն է Covid-19–ից պաշտպանվելու համար հակամարմինների բավարար մակարդակը

Վարակաբանն ասել է` որն է Covid-19–ից պաշտպանվելու համար հակամարմինների բավարար մակարդակը

Հակամարմինների 500 Bau/միլիլիտրը բավական մեծ թիվ է, նման ցուցանիշ կարող է լինել միայն պատվաստվածների մոտ, քանի որ սովորաբար այն ավելի ցածր է լինում, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է բժիշկ–վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը։

Ավելի վաղ Telegram ալիքները, հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրին, ասել էին, որ 500 Bau/մլ (կամ 350 Bau/մլ) հակամարմինները կարող են պայմանականորեն բավարար լինել Ռուսաստանում QR-կոդ ստանալու համար։

«Սրանք բավական մեծ թվեր են, կարծում եմ` ամեն դեպքում այդ մարդիկ պետք է պատվաստված լինեն, քանի որ մեծամասնության մոտ ավելի քիչ կլինի»,–տեղեկությունը մեկնաբանել է Մալիշևը։

Նրա խոսքով` դեռ քննարկվում է, թե որքան պետք է լինեն հակամարմինները, որպեսզի բավարար լինեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ «Այդ պատճառով որոշվել է, որ պետք է պատվաստվել պատվաստումից և հիվանդանալուց 6 ամիս հետո»,–հավելել է վարակաբանը։

Ըստ նրա` որոշումը կայացվել է բնակչության մեծ խմբի վրա իրականացրած մի շարք ուսումնասիրությունների հիման վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը