Լրահոս

19.11.2021 10:47


Նոր Խարբերդում «Infiniti»-ի կին վարորդը 24-ամյա հետիոտնի է վրաերթի ենթարկել, ով հիվանդանոցում մահացել է

Նոր Խարբերդում «Infiniti»-ի կին վարորդը 24-ամյա հետիոտնի է վրաերթի ենթարկել, ով հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը