Լրահոս

20.04.2009 18:22


ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ստուգել վկա Գ. Ավդալյանի նկատմամբ նախաքննության ընթացքում քննությանը խորթ մեթոդներ կիրառելու վերաբերյալ հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ստուգել վկա Գ. Ավդալյանի նկատմամբ նախաքննության ընթացքում քննությանը խորթ մեթոդներ կիրառելու վերաբերյալ հայտարարությունը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 17.04.09թ. դատական նիստում՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ալեքսան Արզումանյանին և Սուրեն Սիրունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ըստ էության քննության ժամանակ, վկա Գագիկ Ավդալյանը հայտարարել էր նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին:

Մասնավորապես վկան նշել էր, թե 2008թ. մարտին, ոստիկանության կազմակերպաված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ վարչությունում դիմակավորված ոստիկանների կողմից ենթարկվել է ծեծի և իր նախաքննական ցուցմունքները տվել է ծեծի ազդեցության տակ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են. նկատի ունենալով, որ վկայի հայտարարությունը վերաբերում է ոստիկանների կողմից քրեորեն հետապնդելի գործողություններ կատարելուն՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ ստուգել հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Գ.Ավդալյանին  21.04.09թ. հրավիրել է՝ դատարանում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու:

Այս խորագրի վերջին նյութերը