Քաղաքական

18.11.2021 18:26


Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միացեք մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։

Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս Աբգար Նազարյանի մայր Նաիրա Նազարյանը պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է,որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։

Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»։

Այս կոչին միացել և շարունակում են միանալ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյան Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը