Եթե քեզ չես պաշտպանում, բոլորը թքած ունեն քո վրա․ Անդրանիկ Միհրանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին հարց ուղղեցինք՝ հայ հասարակությունը, որին տարիներ շարունակ կերակրել են նրանով, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգային համակարգի միակ երաշխավորն է եւ ռազմավարական գործընկերը, վերջին մեկ տարվա իրադարձություններից հետո իրավունք ունի՞ նման բան պնդելու, եւ օբյեկտիվ չե՞ն այն դժգոհությունները, որ Ռուսաստանը դավաճանել է մեզ։
«Այ քեզ բան, դուք աննորմալ եք․ եթե մի ազգ իրեն չի պաշտպանում, ինչի՞ պետք է գա ուրիշը պաշտպանի։ Մենք լսում ենք, չէ՞, ծնողներն ասում են. «Մեր էրեխեքը թող չգնան Ղարաբաղ, մեր էրեխեքը չգնան պատերազմ»։ Չէի՞նք ուզում պատերազմ` դե հիմա ստացեք հա՛մ պատերազմը, հա՛մ նվաստացումը։ Ո՞վ էր մեղավոր»,-բարկացավ Միհրանյանը։
Փորձեցինք առարկել, թե 2020-ին ռազմական գործողություններն Արցախի տարածքում էին, հիմա խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է: Այն ժամանակ ՌԴ-ն ասում էր, թե քանի որ Արցախը Հայաստանի կողմից ճանաչված չէ, եւ ինքը պարտավորություններ չունի նրա տարածքի հետ կապված, այժմ Հայաստանի նկատմամբ է ագրեսիան, որը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի դաշնակիցը: Մինչդեռ այսօր հարյուրին հասնող գերեվարվածներ ունենք, զոհեր, վիրավորներ, ռուսները շարունակում են այս ամենը որակել «սահմանային միջադեպ»։
Անդրանիկ Միհրանյան․ «Դա ոչ մի կապ չունի ոչ էդ սուվերեն տարածքի հետ։ Եթե դու քո սուվերեն տարածքում անգամ քեզ չես պաշտպանում, բոլորը թքած ունեն քո վրա։ Եթե կկանգնես, կկռվես, քեզ կպաշտպանեն ու կհարգեն։ Եթե դա չես անում, ուրեմն զիբիլանոց ես, ուրեմն իրավունք չունես պետություն ունենալու»։