Աշխարհ

18.11.2021 20:01


Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 255 միլիոն մարդ Է վարակվել

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 255 միլիոն մարդ Է վարակվել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 255 միլիոն 19 հազար 346: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 124 հազար 64 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 44 միլիոն 420 հազար 114 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 767 հազար 433-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 478 հազար 517-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 464 հազար 623 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 977 հազար 661 հիվանդացած, նրանցից մահացել Է 611 հազար 851 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 659,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2362, Հնդկաստանում՝ 332, Բրազիլիայում՝ 2851 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը