Քաղաքական

18.11.2021 10:51


«Հեռացե՛ք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել». Եվսեևը դիմում է Նիկոլ Փաշինյանին

«Հեռացե՛ք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել». Եվսեևը դիմում է Նիկոլ Փաշինյանին

«Եթե դու պետության վարչապետ ես, պետք է ապահովես երկրի տարածքային ամբողջականությունը, եթե դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթե Դուք այդ խնդիրը չեք կարողանում կատարել, որը պետության ամենակարևոր գործառույթներից մեկն է, հեռացեք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել»,-«168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ դիմելով ՀՀ իշխանություններին:

Նրա որակմամբ, Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժերով կառչել է իշխանությունից: «Երկրում ստեղծված այս իրավիճակի համար, երբ իրանցի վարորդների համար ճանապարհը փակվել է, տեղաշարժը երկրում սահմանափակվել է, ո՞վ է մեղավոր, Ռուսաստա՞նը, թե՞ ՀՀ իշխանությունը: Ռուսաստանին պետք չէ շանտաժի ենթարկել, Ռուսաստանը հայերի փոխարեն չի պատերազմելու Հայաստանում, Ռուսաստանը կարող է դա անել հայերի հետ, իսկ այստեղ չես հասկանում, թե ինչ է, երկերեսանիություն է սա: Ինձ նյարդայնացնում է ՀՀ իշխանության վարքագիծը: Նրանք էլ անձամբ հակառուսական տրամադրություններ են հրահրում»,-նշել է նա:

Ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ ՀՀ իշխանությունները երկերեսանիությամբ են զբաղվում: «Նրանք խոսքերով ասում են՝ պետք է օգնություն, բայց որպեսզի այդ օգնությունն իրականացվի, հարկավոր է ենթակառուցվածք: Իսկ ենթակառուցվածք չեն ցանկանում ստեղծել, քանի որ դա ամերիկացիները չեն ցանկանում: Ի վերջո, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ցանկանում: Եթե ցանկանում եք, որ ՌԴ-ն օգնի, ստեղծեք ռազմական ենթակառուցվածք կամ պետք է շարունակեք դատարկաբանել: Սա Երևանի ինչ-որ հրապարակ չէ, շատախոսել պետք չէ, այլ պետք են կոնկրետ գործողություններ»,-ասաց Եվսեևը՝ հավելելով, որ նման կոնկրետ գործողություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը