Փաշինյանը հասկացավ, որ նոր գերիներն իր համար գլխացավանք կդառնան և սկսեց նրանց սպառնալ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ նոր գերիներն իր համար գլխացավանք կդառնան իր իշխանության համար եւ սկսեց նրանց սպառնալ։ Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հիանալի գիտակցում է, որ ոչ մի իրավական գործընթաց չի կազմակերպվել, այսինքն՝ իշխանությունները թույլ են տվել հանցավոր անգործություն։
«Փոխանակ գերությունից վերադարձած տղաների հետ ԱԱԾ-ն աշխատի, նրանց նետել են լրատվամիջոցների գիրկը, եւ դրա զոհն են դարձել նաեւ գերությունից չվերադարձած տղաները»,-ասաց նա։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը տարակուսած է՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի շահերը ներկայացնողն ասել այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը նաեւ ադրբեջանական տեղանունների մշտական օգտագործման մասին է։ Նույնիսկ միջազգային հանրությունը չի ընդունում դա։
Եթե մարդը գերի է ընկել, ուրեմն նա հատուկ կարգավիճակ ունի։ Կարեւոր չէ, թե դա ինչ պայմաններում է եղել, պետությունը պարտավոր է հնարավորինս շուտ վերադարձնել նրան հայրենիք։ Չզարմանաք, եթե թշնամին օգտվի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ով փորձում է ռազմագերիներին որոշակի խմբերի բաժանել։ Փոխանակ Բաքվի գործողությունները դատապարտելու՝ նա փորձում է քննադատական տոնով խոսել Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների մասին։ Արդյոք նա բարոյական իրավունք ունի՞ այսպիսի բաներ ասելու այն մարդկանց հասցեին, ովքեր պաշտպանում են սահմանը։ Սա է իշխանությունների իրական վերաբերմունքը զինված ուժերի հանդեպ»,-ընդգծեց Վարդեւանյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը հավելեց, որ հիմա Փաշինյանն ասում է, որ պետք է հասկանալ, թե ով է եւ ինչ պայմաններում է գերի ընկել, այսինքն խնդրից հրաժարվելու նոր ճանապարհ է ուզում գտնել։

Աղբյուրը՝ news.am