Քաղաքական

17.11.2021 21:37


Եթե նման միտք արտահայտի Ալիևը, միգուցե իրենց ազգի շահի տեսանկյունից տրամաբանություն գտնվի․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի՝ գերեվարման դեպքերը հետաքննելու հայտարարության մասին (տեսանյութ)

Եթե նման միտք արտահայտի Ալիևը, միգուցե իրենց ազգի շահի տեսանկյունից տրամաբանություն գտնվի․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի՝ գերեվարման դեպքերը հետաքննելու հայտարարության մասին (տեսանյութ)

Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը։ Միգուցե, պետք է անսթափ լինել, որ հնարավոր լինի ընկալել՝ ինչ է ասում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն ներկայացնող ու պաշտպանող անձը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի, և հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել ՀՀ-ում։

«Եթե նման միտք արտահայտի Ալիևը, միգուցե իրենց ազգի շահի տեսանկյունից տրամաբանություն հնարավոր լինի գտնել։ Իրավական հիմք, իհարկե, չկա։ Ռազմագերի լինելը հատուկ կարգավիճակ է, անկախ նրանից՝ ինչպես է եղել, ինչ հանգամանքներում, ՀՀ-ն ունի մեկ պարտավորություն՝ րոպե շուտ ամեն ինչ անել, որ մեր հայրենակիցները լինեն ՀՀ-ում»,-ասաց պատգամավորը։

Ըստ Վարդևանյանի՝ այդ հայտարարությունը կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի կողմից։ «Դուք չզարմանաք, որ վաղը կամ մի քանի օր հետո թշնամին օգտվի այդ հայտարարությունից։ Եթե օգտվի, ի՞նչ ենք ասելու։ Չէ՞ որ չենք կարող ասել՝ նշված անձը սթափ հայտարարություն չի կատարել, չէ՞ որ ի պաշտոնե է հանդես գալիս։ Ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել։ Մենք բարոյական իրավունք ունե՞նք նման գնահատական տակ ՀՀ զինծառայողների մասին»,-ասաց ընդդմիադիր պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը